Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
17.04.2015 | 00:07

...թե քաղաքական դաշտում, հատկապես առաջին և երկրորդ նախագահների, «թևերում» բավականին «սև» նստվածք են առաջացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձությունները վատիկանյան պատարագ, տարբեր երկրների «ճանաչումներ», բանաձևերի ընդունում, Քիմ Քարդաշյանի այց, որի ընթացքը ոչ միայն ողջ աշխարհի, միջազգային մեդիա-դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց, այլև լուրջ հիստերիա բարձրացրեց Թուրքիայում ու Ադրբեջանում: Եվ որպեսզի թոթափեն իրենց տանջող «ցավը», «կոնկուրենտ թևերը» փորձում են «տակից» այնպիսի լուրեր տարածել, որոնք կփչացնեն այդ ամենի տպավորությունը։ Բամբասանքի «սև» ալիքի մեջ է ներքաշվել Հռոմի պապը, ով Հայաստան չի գալիս, որովհետև «կաշառված» է Թուրքիայի կողմից:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ